Լենա Նազարյանի երկար լռությունը․ ԱԺ փոխնախագահը չունի պատասխան․ ՄՊ

Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 25-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էր։ Պետրոս Ղազարյանը հնչեցրեց հանրության շրջանում բարձրացած մեղադրանքներն ու պահանաջները։ Լենա Նազարյանը շփոթված էր։  Մեկնաբանի այն հարցին, թե երբ է  ընտրությունների ժամանակը, ԱԺ փոխնախագահը երկար լռեց, որից հետո ասաց․«Այս պայմանների առկայության դեպքում գուցե, ժամանակը կլինի, որ խոսենք դրա մասին»։ Լենա Նազարյանը չուներ նաև մյուս հարցերի պատասխանները, փոխարենը տվեց դավաճան բառի իրավական սահմանումը, ասաց․ «Մենք պետք է մարդկանց ցույց տանք մեր պատկերացրած ապագան, և մարդիկ միայն այդ գաղափարի շուրջ պետք է կարողանան ընտրություն կատարել», «Ոչ մեկը չի ասում, որ կառավարող ուժը չունի պատասխանատվություն»։ Լենա Նազարյանը խոսեց հանրության տագնապներից, մինչդեռ ինքն էր տագնապած, շարունակ արդարանում էր։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամոթալի է համարում նման բարձրաստիճան պաշտոնյայի անպատրաստվածությունը։ Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը կորցրել է թե՛ ժողովրդի, թե՛ ինքն իր հանդեպ վստահությունը: