Իշխող ուժի և Փաշինյանի վարած քաղաքականութունը բերեց մեզ այս խայտառակ իրավիճակին (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հանդես եղավ ելույթով, որի ընթացքում նշեց. «Այն հետևանքները, որոնք այսօր մեր բոլորիս վզին փաթաթվել են, ոչ միայն պատերազմի ժամանակ թույլ տված կատաստրոֆիկ սխալներն են կամ դավաճանության հետևանք են,  այլ 2,5 տարում թե΄ ներքին, թե΄ արտաքին սխալ քաղաքականության հետևանք է»,- ապա հավելեց,  որ իշխող ուժի և Փաշինյանի վարած քաղաքականութունը  բերեց մեզ այս խայտառակ իրավիճակին

Մանրամասները՝ տեսանյութում