Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել. Արա Այվազյան

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այս կառավարությունը կրում է պատասխանատվություն փաստաթղթի համար, ասաց. «Նոր պարոն վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմ և պատերազմից հետո»:

«Այսինքն՝ ձախողվա՞ծ փաստաթուղթ է»՝ լրագրողի դիտարկմանը նորանշանակ նախարարն արձագանքեց. «Դա ձեր որակումն է»:

Հարցին, թե դիվանագիտության մեջ մենք ձախողում ունեցե՞լ ենք, Այվազյանը պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Ստորագրված փաստաթղթի դրական կետի մասին հարցին նախարարը պատասխանեց. «Դրականը, որ պատերազմը կանգնեցվեց»։