Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 3801 մարդ, մահացել՝ 39

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով 3801 մարդ է վարակվել։ Մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը, Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալներով, 118 690 է։ Նախօրեին արձանագրվել է 39 մահվան դեպք։ Տնդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 1 124 մարդ:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 3200 բուժառու, ապաքինվածների ընդհանուր թիվը 98 781 է։