Խնդրում եմ ապահովել գեներալի մասնակցությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը կարող ենք հանել (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին՝ դիմեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին. «Խնդրում եմ ապահովել պաշտպանության հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալի մասնակցությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը կարող ենք հիմա հանել, քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում իր պնդումով, նրան այսօր փոխարինել է պաշպանության նախարարության գլխավոր  քարտուղարը, որին մենք դեմ չեղանք արտահերթ ելույթով հանդես գալ: Խնդրում ենք ապահովել այդ գեներալի մասնակցությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում