Ավարտվել են Մ-4 մայրուղու Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433) հիմնանորոգումը. Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարները կատարել են մայթերի կառուցման‚ եզրաքարերի‚ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ: Իրականացվել է ճանապարհի կահավորում։ Վերանորոգվել են նաև հատող ճանապարհների մուտքերը։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։