Ասկերանի մերձակա տարածքներում ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում. ԱԻՊԾ

Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը:

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Միաժամանակ հորդորում ենք, ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում, անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։