Նախօրեին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք, առողջացել է 2142 բուժառու

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է: