Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը «սովորական թղթի կտոր» է անվանել

Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի այսօր ընդունած բանաձևը «սովորական թղթի կտոր» է անվանել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Նախ և առաջ կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձեւը ոչ այլ ինչ է, քան սովորական թուղթ: Հանուն նեղ քաղաքական ամբիցիաների ընդունված այս թղթի կտորը, միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտման հետ մեկտեղ, լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների և օբյեկտիվ գործունեության վերաբերյալ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ»,- ասել է Հաջիևը: