ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը. Sputnik Արմենիա

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն առայսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակում չի իրականացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին եւ մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց Կարմիր խաչի մասնակցությամբ տեղի չի ունեցել»,–ասել է Ամատունին։

Տեղեկացնենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասել էր, թե նախօրեին գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:

Ավելի ուշ news.am-ին  Նազելի Բաղդասարյանի գրասենյակից տեղեկացրել են, որ պատգամավորը խոսել է ոչ թե գերիների, այլ՝ դիերի փոխանակման մասին։