Վարչապետը պատրաստ է անվերջ ձգել պարտության դրությունը, քանի դեռ Սյունիքը չի հանձնել․ իրավապաշտպան

ՌԱԶՄԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Արդեն պարզից էլ պարզ է, որ ռազմական դրություն հաստատելը հետապնդում էր հետևյալ՝ «Հաղթելու ենք» ստերով․․․հայ ժողովրդին, կարգախոսի շղարշի ներքո, հետևյալ նպատակները․

– Ստով և կեղծիքով սնել հանրությանը պատերազմի ողջ ընթացքում և ապիրակությունն ու պարտությունը, ներկայացնել որպես հաղթանակներ։

– Ռազմաճակատում իրական պատկերն իմացողներին լռեցնել և տուգանել։

– Իրավիճակը փոխել, ռազմաճակատում բեկում մտցնել առաջարկողներին հայհոյել և սպառնալ կալանքով։

– Ստորացուցիչ պարտության կապիտուլյացիան ստորագրելուց, Արցախը հանձնելուց հետո, սեփական աթոռը պահելու համար,հայրենիքի կորստի հետ չհաշտվողներին ահաբեկել, ռեպրեսիաների ենթարկել։

Ենթադրում եմ, որ վարչապետը պատրաստ է անվերջ ձգել ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ, քանի դեռ Սյունիքը չի հանձնել և անդառնալիորեն պարտության չի մատնել բոլորիս։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։