Ո՞վ կնշանակվի Կոտայքի մարզպետ․ առկա է կառավարության որոշումը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում:

Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից: