Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Կարեն Բեքարյանը հայտնեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու է հրավիրվել ՀՔԾ:

ՀՔԾ-ից ևս այդ հարցով մեկնաբանություն չեն տալիս:

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը օրերս բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ, ապա ազատ էր արձակվել։