Արցախ մուտք ելք հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել. Սիրելի՛ հայրենակիցներ,

Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- նշված է հայտարարության մեջ։