Քայլ արվեց ու «դուխով» հանձնվեց

Արձանագրենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Լևոն Մելիք-Շահնազարյանի, Հրաչ Անդրեասյանի, Մոնթե Մելքոնյանի, Վիտալի Բալասանյանի, Յուրի Խաչատուրովի ազատագրած անառիկ Քարվաճառը թուրքին հանձնվեց թղթով՝ առանց մեկ կրակոցի:

«Դուխով» մարդիկ, «դուխով» կեպկաները գլխներին՝ թուրքին հանձնեցին «թալանչիների» ազատագրածն ու պահածը: Քայլ արվեց ու «դուխով» հանձնվեց: Ինչու՞ արձանագրենք, որովհետև Դադիվանքի դատավարություն լինելու է, և հանձնելու բոլոր պատասխանատուները՝ սկսած գերագույն վիժվածքից, վերջացրած  գործեր կարող միլիցա-դատախազ-քննիչ-դատավորներով ու ֆեյքաբուծարան քշող «դուխով» պողոսավիժվածքներով պատասխան են տալու, դաժանագույն պատասխան: Չկասկածեք:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից