Գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան․Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները

Հայկական գյուղերի բնակիչները թուրքի զորքի հետ ինքնուրույն բանակցում, քննարկում են, թե ինչ կարելի է հետները վերցնել գաղթական դառնալուց առաջ, գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան, հայկական բանակը հեռանում ու պայթեցնում է սեփական զորամասերը, արտասահմանի հայերն ամաչում են փողոց դուրս գալ, տնտեսությունը կորժանված է, Հայաստանի կեսը պատրաստվում է արտագաղթել, այս շղթան, ցավոք կարելի է էջերով շարունակել…

Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները։ Պատգամավորական մանդատից են զրկում Գագիկ Ծառուկյանին և ապօրինի խուզարկում են ընդդիմախոսների բնակարանները։

Սա է երկու տարում երկիր կործանած ոչնչությունների պատկերը։ Չէ, կներեք` սֆաթը։

Իրավաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից։