Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքօմոններ վերաբնակեցնել.Կարեն Հովհաննիսյան

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքօմոններ վերաբնակեցնել։ Մասնավորապես մտադիր են այն ընտանիքներին բերել, որոնց տղամարդիկ այս կամ այն կերպ առնչություն են ունեցել այս պատերազմի հետ։ Ինչ վերաբերվում է հարավային այն շրջաններին, որտեղ պետք է իրականացնեն ականազերծման աշխատանքներ, առայժմ վերաբնակեցման հարց չի բարձրացվում։

Ի դեպ, թուրքօոմոնների ներկայություն տարածաշրջանում ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի համար խիստ վտանգավոր է, քանի որ այս անձիք փաստացի ստանալու են Ադրբեջանի քաղաքացիություն և հետագայում կարող են անարգել ելք ու մուտք անել ինչպես Իրան և Ռուսաստան , այնպես էլ Վրաստան։

Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։