«Իմ քայլի» պատգամավորներ են գործուղվել Մոսկվա

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։  Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։

««Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Վարդանյանին, Արման Բոշյանին և Ալեքսեյ Սանդիկովին»,- ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, նշված է կարգադրության մեջ։