Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում այն իրավապահներին, ովքեր ստիպված են կատարել երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները

Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» Միաբանության առաջնորդ  Artur Danielyan-ի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու: Այս մասին տեղեկանում ենք «Ադեկվադ» Միաբանություն ֆեյսբուքյան էջից:

«Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները»։