Ինչպե՞ս է Ղազախստանում հայտնվում հայերենին տիրապետող էթնիկ ադրբեջանցի՝ հայկական անձնագրով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությանը և Ադրբեջանի կողմից այն ֆինանսավորելուն՝ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ դավաճանական քայլի մասին գրեթե մեկ տարի է՝ ինքը նախազգուշացնում է իշխանություններին, ուժային կառույցներին, հասարակությանը, սակայն ոչ ոք ականջալուր չի եղել այդ պնդումներին, փոխարենը քաղաքագետին արտաքսել են արտերկիր և այսօր ունենք այն, ինչ ունենք․մասնատված, կորսված Արցախ, բազմաթիվ փախստականներ, գերիներ, քանդված տներ։

Պատմությունը ցույց է տալիս, որ երբ պետությունը իր առջև դնում է պահանջներ և նպատակներ, դիմում է ցանկացած քայլի՝ այդ նպատակներին հասնելու համար, միջազգային հանրությունը կամա, թե ակամա հաշվի է նստում իր հետ, իսկ ո՞րն է այժմ մեր պահանջը Արցախի հարցի շուրջ, չէ՞ որ Ադրբեջանը չի դադարում տարածքային պահանջներ ներկայացնել հայերին։ Անդրանիկ Հովհաննիսյանը անդրադառնալով այս հարցին՝ կարևորեց, որ այսօր մեզ անհրաժեշտ է ունենալ հստակ պահանջներ, ինչպես անում է Ադրբեջանը, պետք է հստակ գծվեն մեր սահմանները, որպեսզի թշնամին չկարողանա մեզ ուլտիմատում ներկայացնել։ Քաղաքագետը շեշտեց, որ տարբեր հարթակներից կոչ է արել Քարվաճառի շրջանի բնակիչներին՝ չլքել իրենց բնակավայրերը, քանզի այդ ստորացուցիչ համաձայնագրի մեջ բնակիչների կարգավիճակի հարց չի բարձրացվել, եթե նրանք չլքեն իրենց բնակավայրերը, ռուս խաղաղապահները բիրտ ուժ չեն կիրառի նրանց հանդեպ։

Քաղաքագետը ևս մեկ շոկային բացահայտում արեց, հարց հղելով Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ինչպե՞ս է Ղազախստանի Հանրապետությունում հայտնվում հայերենին տիրապետող էթնիկ ադրբեջանցի՝ հայկական անձնագրով։

Մանրամասները՝ տեսանյութում