Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում երևում է՝ ինչպես է ապամոնտաժվում «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը։

«Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն։

Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է…», – գրել է Ռոբերտ Հայրապետյանը։