Հայաստանում երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ 813, մահվան 26 դեպք

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ն` առողջացած, 2002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է: