ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով Գեղամ Մանուկյանին

2003-2018 թթ. Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Երկրի սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հացադուլս շարունակելու եմ մինչև Նիկոլ Փաշինյանին կալանավորելը կամ հրաժարական տալը»,-Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաել է Բալայանը:

Նա հայտնել է, որ հացադուլն իրականացնում է Կառավարության դիմաց, միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին: Նշենք, որ Կիմ Բալայանը պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի հայրն է, Գաբրիել Բալայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը հաստատվել է:

Կիմ Բալայանը ունի ևս 2 որդի, որոնցից մեկը դատավոր է, մյուսը Նիդերլանդներում ՀՀ դեսպանը: