Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում տեղի կունենա ականազերծում. ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ.

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում:

Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:

Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով»: