Հրդեհ՝ Երևանի Գ․ Նժդեհ փողոցի խանութներից մեկում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում գտնող «Էրմիէլ» խանութում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։