Պուտինը ստորագրել է առանց մաքսատուրքի ՀՀ-ին նավթային խեժ մատակարարելու արձանագրության վավերացման մասին օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը։

Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Այն Պետական դումայի կողմից ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին: Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման: