Տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։

«Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։

ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»: