Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան․ Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնում է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

«Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը», ասված է հայտարարության մեջ: