Հայտնի են Բայդենի վարչակազմի հիմնական պաշտոններում առաջադրված թեկնածուների անունները

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբի ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը հայտնել է, թե ովքեր են նշանակվելու վարչակազմի հիմնական պաշտոններում Բայդենի հաղթանակի դեպքում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թոնի Բլինկենը կարող է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, Ջեյկ Սալիվանը կառաջադրվի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, իսկ Ալեխանդրո Մայորկասը՝ Ներքին անվտանգության նախարարի պաշտոնում:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում Բայդենը նախատեսում է առաջադրել դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, իսկ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կարող է զբաղեցնել կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը:

«Բայդենն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով իր թիմում աշխատելու համար ընտրել է փորձառու, ստուգված առաջնորդների»,- գրել է Բեյթսը Twitter-ում: