ԼՂ-ում ականի պայթյունի հետևանքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալութունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորված սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրան կյանքին վտանգ չի սպառնում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է նաև, որ պայթյունից տուժել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։

Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները որոնելիս են եղել մարտերում զոհվածների մարմինները: