ԿԳՄՍ նոր նախարար է նշանակվել

Նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:»,- ասված է որոշման մեջ: