Այս պահից անտարբերներն ու սատանային սատարողները հրում են մեր հրաշք երկիրը դեպի անդունդ

Այն պահից, երբ դուք ձեր ապագան վստահեցիք այս ծախու և խաբեբա «լրագրողին», դուք դավաճանեցիք ձեզ ու ձեր երկրին։ Այն պահից, երբ այս դավաճան ընտանիքը սկսեց իր հայեցողությամբ և ճաշակով «խմբագրել» երկիրը և դուք շարունակեցիք ծափահարել, դուք հանձնեցիք Արցախը և իսկական հային։ Այն պահից, երբ պատերազմի մասին ցանկալի և հրեշավոր սուտը գերադասեցիք պարտության տանող դառը ճշմարտությունից, դարձաք մեղսակից հայրենիքը ծախող ստոր դավաճանին։

Այս պահից անտարբերներն ու սատանային սատարողները հրում են մեր հրաշք երկիրը դեպի անդունդ, թողնելով հային անհայրենիք, առանց պետության ու մոլորված։

Աստված, փրկիր մեզ այս արհավիրքից…..

Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան էջից