Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում»

Կարդացի Սոֆյա Հովսեփյան-ի գրառումը՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասով:

Տիկին Սոֆյա Հովսեփյան, եթե դեռ չեք նկատել, ապա ասեմ, որ պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն Վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաները այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր: Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում: Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները՝ այդ թվում, կարծում եմ, նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում: Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է…

Հ.Գ.1. Իսկ առհասարակ, թիմի քաղաքական պատասխանատվությունը Հայրենիքին հասված անդառնալի վնասի համար կիսելը արտահայտվում է կոնկրետ գործողությամբ՝ ինչպես գյումրեցու թասիբով դա արեց Gayane Abrahamyan-ը:

Հ.Գ.2. Ցանկացած վիրավորական արտահայտություն հեռացվելու է:

Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից