Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 958 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք: Հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքը: Նախօրեին երկրում ապաքինվել է 3 531 բուժառու, մահացել՝  36:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի՝ 108 690 դեպք, ապաքինվել է 89 170 բուժառու, մահացել է 1 012 մարդ:

Կարանտինային տարածքում գտնվում է 2 137, իսկ կովիդ հյուրանոցներում 3 736 մարդ: Ստացիոնարում հսկողության տակ է 6 221 բուժառու: