Ախր ո՞նց սրանց բացատրես, որ այսպիսի պրիմիտիվ քայլերով սրանք միայն մոտեցնում են իրենց շուտ հեռանալու օրը

Իրականում, ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, մի՞թե իշխանությունն իրականում չի հասկանում, որ արդեն ուղղակի չի կառավարում իրավիճակը, թե սա իշխանությունների հերթական հիմար և անիմաստ սուտն է, որ սրանք փորձում են տարածել։

Ախր ո՞նց սրանց բացատրես, որ այսպիսի պրիմիտիվ քայլերով, սրանք միայն մոտեցնում են իրենց շուտ հեռանալու օրը, քանզի իրականում հազարավոր մարդիկ, ովքեր դուրս են եկել իրենց երկրի արժանապատվությունը պաշտպանելու համար, հո գիտեն թե իրականում որքան մարդ է բողոքում։

Թե ՞ Հ1 և իշխանության ֆեյքերի ֆաբրիկաները փորձում են հայերին համոզել, որ հայերը ազգովի զրկվել են պատվի զգացումից, թասիբից, արժանապատվությունից և համաձայն են դավաճանության և համազգային խայտառակության հետ։

Դուք հո թուրք չե՞ք վերջը վերջո, էս ի՞նչ եք անում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից