Հրշեջները մարել են Արտաշատում բռնկված հրդեհը. շենքի բնակիչները տարհանվել են

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 22-ին, ժամը 11։58-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 105 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել` 12:26-ին:

Այրվել է վառարանի մոտակայքում կուտակած վառելանյութը (ծառի ճյուղեր, ստվարաթուղթ) մոտ 3 քմ:

Փրկարարները իրականացրել են մուտքում գտնվող բնակիչների տարհանում։