ՀՀ վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են Երևանի կենտրոնական փողոցները․ Yerkirmedia.am (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ փակվում են մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցները, տեղեկացնում է Yerkirmedia.am–ը։

Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցները տևական ժամանակ փակ են եղել, մինչև ՀՀ վարչապետը հսկայական ավտոշարասյունով դուրս եկավ Կառավարության շենքից:

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ իր ավտոշարասյան տեղաշարժման ժամանակ մայրաքաղաքում ճանապարհներ չեն փակվում, ինչպես եղել է նախկին ղեկավարների օրոք։ Վարչապետը նաև ասել է, որ իր ավտոշարասյունը նույնիսկ կանգնում է լուսանցույցի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։