Հանգչի՛ր խաղաղությամբ, բարի եւ հմայիչ կին. LIVEnews.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին

Մահացել է կին, մայր, կանացի, միշտ պոզիտիվ ու վառ անհատականություն։ Մարդ, ով տասնյակ երեխաների ու կանանց կյանք է փրկել, ով տասնյակ երաժիշտների է օժանդակել։

ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հասարակական գործնեությունն ու դրա արդյունավետությունը անհերքելի է: Տիկին Ռիտայի նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն, շատ փոքրիկներ բուժվում են։ Ի վերջո, նա կին էր, մայր, տատիկ ու պարզապես հմայիչ մի մարդ, ով իրենից միայն դրական էներգիա էր ճառագում։

LIVEnews.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան առիթով։

Հանգչի՛ր խաղաղությամբ, բարի եւ հմայիչ կին։