ԱՀ ոստիկանության պետը այցելել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են.

«Այցելություն՝ անցակետեր Նոյեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ- մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է ԱՀ ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և տվել համապատասխան հանձնարարականներ վերջիններիս»։