Ռազմական փորձագետը՝ Շուշիից ադրբեջանական զորքի դուրսբերման մասին

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Շուշիից ադրբեջանական զորքի դուրսբերումը։

«Երբ չկա լավատեսական լուր, զուր ձեզ պատեպատ մի տվեք, մի թույլ տվեք , որ ձեզ մանիպուլացիայի ենթարկեն։ Շուշիի զորքի դեպքում ընդամենը տեղի է ունեցել հերթափոխ։

Ընդհանրապես, փորձեք իրականությանը նայել իրական աչքերով, քանի որ, ամեն անգամ ցանկալին իրականության փոխարեն ընդունելով , ձեզ թաղում եք խորը թմբիրի մեջ ու հարցերի լուծումը դնում բոլորի վրա, բայց ինքներդ ձեզ վրա դնելուց։ Մարդկանց մի խումբ կա, որոնց թվում է, որ իրենք պարտավոր են միայն լավ լուրեր կարդալ, քանի որ այդպես է թվում։ Հիասթափեցնում եմ, սեպտեմբերի 27-ից սկսած լավ լուր չկա, քանի որ ամեն օր լսում էինք զոհերի մասին, այնուհետև տարածքների կորուստի մասին, իսկ հետո արդեն տխրահռչակ հայտարարությունն իր իրական ներգործությամբ մեր հոգեկան աշխարհի վրա․․․

Իրականությանը փորձեք նայել իրական աչքերով, թե Երևանից, թե դրսից․․․»,- գրել է Հովհաննիսյանը։

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։