Բեռլինում ձերբակալվել է մարդակեր տղամարդ

Բեռլինում ձերբակալվել է 41-ամյա տղամարդ՝ մի մարդ սպանելու և ուտելու մեղադրանքով:

Euronews- ի հաղորդման համաձայն, զոհը 44-ամյա տղամարդ է, ով անհայտ կորած էր սեպտեմբերից, սակայն այժմ ոստիկանությունը գտել է նրա ոսկորները:

Բեռլինի դատախազի խոսնակը հայտարել է, որ հավանաբար ձերբակալվածը մարդակեր է:

Bild թերթը գրում է. «Այս դեպքում մարդակերության հավանականությունը շատ մեծ է»:

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհը կորել է այս տարվա սեպտեմբերի սկզբին՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող իր տունը լքելուց հետո:

Նոյեմբերի 8 -ին Բեռլինի Պանկո շրջանում մի խումբ մարդիկ հայտնաբերել էին մարդկային ոսկորներ:

Դատաբժշկական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ ոսկորները պատկանում են անհետ կորած մարդուն: