Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի(տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունի քաղաք։ Այդ մասին Հարությունյանը հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ՝ տեղադրելով տեսանյութ։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»,- գրել է Արցախի նախագահը: