Արցախը՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետագա բախման դաշտ

Նոյեմբերի 19-ին մի շարք լրատվամիջոցներ (նաև ռուսական) հայտնել են, որ քուրդ հրեա Ալիևը Վլադիմիր Պուտինին առերեսել է փաստի հետ. «Թուրքական զորքերը կլինեն Լեռնային Ղարաբաղում»: Նրանք գրել են, որ Ալիևը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում բացահայտ հայտարարել է, որ թուրքական զորքերը գտնվելու են նախկին Արցախի Հանրապետության օկուպացիայի թուրքական գոտում: Բայց նշված չէ, թե ինչ խոսակցություն է, երբ է տեղի ունեցել և այլն: Այսպիսով, Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահին ուղղակիորեն առերեսել է այն փաստի հետ, որ թուրքական բանակը մտնելու է ԼՂՀ տարածք, հաշվի առնելով, որ այդ թեման նույնիսկ չի քննարկվել, ըստ բաքվի լրատվամիջոցների տեղեկատվության:

Այսպիսով, դա կովկասյան թաթար առաջնորդի՝ էթնիկ քուրդի անձնական նախաձեռնությունն է: Վերատեղաբաշխման համապատասխան հրամանն արդեն ուժի մեջ է մտել: Իր հերթին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել «Բաքվի հանրապետություն» ոչ միայն մի քանի հազար թուրք զինվորականներ, այլև զրահամեքենաներ և տարբեր տեսակի զենքեր ուղարկելու մասին, ինչը նաև մատնանշում է Ռուսաստանի նախագահի՝ նման գործողություններն անհրաժեշտ չլինելու մասին հայտարարության արհամարհումը:

Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ադրբեջանական կողմը կարող է տարբեր պայմաններ դնել Ռուսաստանի Դաշնության առջև՝ ցանկացած պահի սկսելով հարձակողական գործողություններ՝ փորձելով վերահսկողություն հաստատել ԼՂՀ ամբողջ տարածքի վրա, ինչը կհանգեցնի համաձայնագրի խզմանը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հնարավորություն ունի «տեղը դնել» «ապշերոնյան խանության» ղեկավարներին: Բայց արդյո՞ք Պուտինը պատրաստ է ընդունել, որ երկու պանթուրքիստները նրան ուժգին ապտակեցին՝ այն էլ երկու այտերին, և գործնականում մատնանշել Թուրքիային և կովկասյան թաթարներին, որ ինքը, այսինքն՝ Պուտինը «վատ քրիստոնյա է» և արդյոք պատրաստ է գոնե քաղաքական վրեժխնդրության երկու արկածախնդիրների՝ Էրդողանի և Ալիևի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, այժմ շփման գոտում ներկա են ռուս խաղաղապահներ, որոնց խնդիրն է վերահսկել Հայաստանի և կովկասյան թաթարների միջև հրադադարի պայմանագրի կատարումը: Ես դեռ տարակուսում եմ. բայց ինչո՞ւ Հայաստանը, որը, սկզբունքորեն, պաշտոնապես չի պատերազմել: Եվ եթե նույնիսկ պատերազմում էր, ուրեմն կռվում էր տարօրինակ կերպով, հարյուրավորները, եթե ոչ հազարավորները այդպես էլ չէին կանչվել զինկոմիսարիատներ… Եղել են դեպքեր, երբ կամավորները հասել են Արցախ: Բայց… նրանց տուն են ուղարկել: Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ի իր ասուլիսում շատ բան է բացահայտել, մեջբերենք միայն առավել հետաքրիր մասը. «Պատերազմի երրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամայել է դադարեցնել զորամասերի համալրումը: Եվ դա չի կարելի հերքել, քանի որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են և քաջատեղյակ էին, որ իրենք կարող են պատասխանատվություն կրել այս պատվերի համար, ձայնագրել են այդ հրամանը, ձայնագրությունը առկա է»: Ծանրագույն պետական դավաճանություն. գեներալ Հակոբյանին չհավատալու հիմքեր չկան, քանի որ առկա է նաև ձայնագրություն: Ահա՝ «հայտարարում եմ հայրենական պատերազմ», «մոբիլիզացիա», «թասիբ չունենք» և Փաշինյանի մնացած բոլոր ստերը:

Այդ նույն օրը Ռուսաստանի ՊՆ տեղեկատվական տեղեկագրում նշվում էր, որ «շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու խնդիրների կատարումը»: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության հյուսիսային գոտում իրականացվել յոթ գյուղերից հայերի արտաքսում, ի դեպ, նախկին փախստականների: Այդ դեպքում ո՞ւմ է պետք «իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկում», և այն էլ «23 դիտակետերում», եթե հայերին տեղահանում են: Եվ ամենևին տագնապից չի ազատում այն, որ «Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով չճանաչված Լեռնային Ղարաբաղում բացվել են ականազերծման, հաշտեցման, փոխադրման, բժշկական ու առևտրի և սպառողական ծառայությունների ևս 5 մարդասիրական կենտրոններ»:

Ո՞ւմ է դա պետք՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին: Դուք չեք կարող տեղյակ չլինել Ալիևի «խոստումի» և Թուրքիայի կողմից մեր Արցախ զորքեր ուղարկելու մասին: Այո, օկուպացված, բայց մեր Արցախը: Զավթիչները մեր հողի օկուպանտ կլինեն, տեր չեն դառնա: Անգամ Արևմուտքի համար աշխատող սիրիական աղբյուրները նոյեմբերի 19-ին գրել են. Թուրքիան պնդում է, որ սիրիացի ահաբեկիչները «մնան Ադրբեջանում»: Խոսքը Սիրիայից ժամանած 6 հազար ահաբեկիչների մասին է, տեղեկացնում է Սիրիայի մարդու իրավունքների ոչ կառավարական դիտորդական համակարգը (SOHR): Այո, այն նույն՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Անգլիայի տխրահռչակ գործակալների հետ կապված «Սպիտակ սաղավարտներ» կոչվող խմբավորումից: Եվ արդեն հայտնի է, որ Բաքուն «քաղաքացիություն» է տալիս այդ ահաբեկիչներին և բնակության վայրեր տրամադրում: Հեղինակը չի զարմանա, եթե աշխարհը շատ շուտ իմանա, որ ահաբեկիչները տեղակայվել են հենց այնտեղ, որտեղից վտարվել են Արցախի հայերը… Եվ ինչով են զբաղվելու ահաբեկիչներն արդեն մեկ ամսից հետո. կասկածել կարող է միայն «քայլարաստիզմի» խելագար աջակիցը, արդեն 12 մարդ առևանգվել է Շուշիի գոտում: Ցավոք, Երևանում Փաշինյանի իշխանության ներքո հայ ազգը դատապարտված է նոր ողբերգությունների:

Սերգեյ Շաքարյանց