Հայաստանի Հանրապետությունում սահմանափակվում է ազատ հավաքների և խոսքի իրավունքը ․ ՄՊ

Տևական ժամանակ է, ինչ իշխանությունները ստորագրել են ամոթալի մի փաստաթուղթ, որով Արցախի 80 տոկոսը հանձնվում է Ադրբեջանի տիրապետությանը։ Այդ փաստաթուղթը ստորագրելիս, Հայաստանում արգելված էր իշխանությունների գործողությունները քննադատելը, ինչը խոսքի ազատության սահմանափակման բացահայտ օրինակ էր։

Փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ քաղաքացիներ խաղաղ ցույցեր և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այդ ամենը կոպիտ կերպով կանխվում է ոստիկանական ուժերի կողմից։

Ոստիկանները հայտարարում են, որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և բողոքի ակցիաներ իրականացնել չի կարելի՝ այդպիսով սահմանափակում են մարդկանց ազատ խոսքի իրավունքը։

Փաստացի ռազմական դրությունն արհեստականորեն է պահպանվում Հայաստանում, որպեսզի իշխանությունները կարողանան ճնշել ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիների խոսքի ու ազատ հավաքներ իրականացնելու իրավունքը։

«Մեդիա պաշպան»  նախաձեռնությունը կոչ է անում ոստիկանությանը չդառնալ խամաճիկ իշխանական վերնախավի ձեռքում և չդիմել գործողությունների, որոնք իշխանահաճո են։ Այս իշխանություններն նվազեցրել են Ոստիկանության դերն ու նշանակությունը, կառույցի նկատմամբ հարգանքը խարխլվում է։