Եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչո՞ւ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Պարտակա՞ն եք: Եթե ոչ` հանի: Եթե չես հանում, ուրեմն մի բան էն չի

Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել․

  1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ) Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։
  2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում, և այս բալանսը խախտելու ցանկացած փորձ կամ նույնիսկ ակնարկ ցնցումներ է առաջացնում:
  3. «Հովանավորվող» փոքր պետությունը չի կարող ինքնուրույն հովանավոր փոխելու փորձեր անել կամ բալանս խախտել: Այսինքն կարող է, բայց թանկ պետք է վճարի:
  4. Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որը առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա բնականաբար նկատեցին նաև Անկարայում և Բաքվում` դիտարկելով որպես հնարավորություն:
  5. Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին աշխարհին ցույց տալու համար, որ իրենք գունավոր կամ սորոսական հեղափոխություն չեն արել: Հակառակը` իշխանության ղեկին եկան սորոսական կամ հակառուսական կադրեր: Այսինքն՝ հարց էր առաջանում, եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչու՞ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Որ ի՞նչ: Պա՞րտք եք: Պարտակա՞ն եք: Եթե ոչ` հանի: Եթե չես հանում ուրեմն մի բան էն չի: Այս հարցը մինչ օրս տրվում էր Վաշինգտոնից մինչ Մոսկվա և հավատցեք պատասպան չի գտնվում:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից