Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման տեղեկացրել են  ՀՀ ՀՔԾ-ից:

«Կատարվում է նախաքննություն»,-հայտնել են ծառայությունից: