Ինքնիշխան հպարտնե՜ր, երեկվանից հետո, երբ ՌԴ նախագահը քննարկում է Արցախի ջեռուցման ու այլ ենթակառուցվածքների հարցեր, դուք դեռ ձեզ հպարտ ու ինքնիշխա՞ն եք համարում

Հարգելի՜ ինքնիշխաններ, եթե ձեզ թվում է՝ ես չգիտեմ ինչ կամ ինչպես եմ գրել՝ հիասթափեցնեմ։ Երբ ասում եմ՝ որտե՞ղ է ՌԴ դրոշը, ելնում եմ արարողակարգի արած սխալից, որ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ դրոշը տարել են ու դրել են հպարտ հող հանձնողի ետևում։ Եթե այդքանը արել էին, ապա որպես սխալ շարունակեիք ու Լավրովի հետևում դնեիք իրենցը։ Դրոշը պետք է լիներ մեջտեղում։ Տարրական հարգանք է։ Նախկին նկարները դե հիմա էլի նայեք։

Հիմա առարկայական։ Ինքնիշխան հպարտնե՜ր, երեկվանից հետո, երբ ՌԴ նախագահը քննարկում է Արցախի ջեռուցման ու այլ ենթակառուցվածքների հարցեր, դուք դեռ ձեզ հպարտ ու ինքնիշխա՞ն եք համարում։ Հա՞:

Դե հիմա այս փաստից հետո կրկին դիտարկեք Զախարովայի գրառումը ու արարողակարգի սխալը։ Հասկացա՞ք։ Դե ապրեք։

Ոնց որ քիչ առաջ ընկերներից մեկն ասեց՝ ավելի կարևոր հարցեր կան։ Իհարկե։ Դավաճանի հեռացում։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից