Մեր ամենամեծ խնդիրը եկավ այն օրը, երբ մեզ կիսեցին, երբ մեզ բաժանեցին տարբեր ճամբարների, երբ մեր մեջից սկսեցին ջարդել ազգային ողնաշարը

Ես երբեք չեմ կիսի հայերին սևերի և սպիտակների։

Ես երբեք  չեմ տարանջատի հայերին «հպարտ քաղաքացի» և ոչ այդքան «հպարտների» միջև։

Ես երբեք չեմ կիսի մարդկանց «իմ ընտրողներ» և «մնացածը»։

Ես հայ եմ և իմ համար գոյութուն ունի միայն մի որակավորում։ Հայրենիքն արժանապատիվ հայ մարդկանց երկիր է, մնացածը կապ չունի։

Եվ գիտակցելով այս ամենը` ես հասկանում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը եկավ այն օրը, երբ մեզ կիսեցին, երբ մեզ բաժանեցին տարբեր ճամբարների, երբ մեր մեջից սկսեցին, կեղտոտ և ստոր մանիպուլյատիվ հնարքներ օգտագործելով, ջարդել ազգային  ողնաշարը։

Դուք գիտեք` ինչու են իշխանության սակավաթիվ «պաշտպանները» մինչև հիմա պաշտպանում ակնհայտ հակազգային ռեժիմը, ամեն ինչ շատ պարզ է, այդ մեր մոլորյալ քույրեր և եղբայրներին կարողացել են հասցնել այնպիսի բարոյական  իրավիճակի, որ իրանք պատրաստ են ներել նույնիսկ հայրենիքի կորուստը, մենակ մնա իշխանության իրենց կուռքը։

Սակայն ես համոզված եմ, որ դա ժամանակավոր բնույթ ունի և  վաղ, թե ուշ իրենք մեզ պես կհասկանան, որ ոչ մի կուռք չարժի նույնիսկ իրենց եղունգը, եթե զրկել է իրենց լինել իրականում հպարտ և արժանապատիվ մարդ։

Ես իրականում համոզված եմ, որ մեր միակ թշնամին  հուսահատությունն է և թուրքերը, թուրքերը և հուսահատությունը։

Մենք հայերի մեջ չպետք է ունենանք թշնամի, և սա է մեր միակ փրկությունը։

Այնպես որ միակ տարբերակը շուտ դուրս գալ համազգային շոկից և հուսահատությունից` դա ապաշնորհ իշխանության հեռանալն է վարչապետի գլխավորությամբ։

Եվ դա կլինի իրենց կողմից ամենաարժանապատիվ և հայանպաստ որոշումը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից