Լավրովն ու Շոյգուն կայցելեն Երևան

Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Այս մասին հայտնել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: