Ահա էսպիսի էլիտար պողոսների պատճառով՝ Էլիոթի սնամեջ մարդու կոնցեպտով ստեղծվեց դատարկ կուռքի միֆը, ահա էսպիսի մարդկանց քծնանքի արդյունքում մենք չկարողացանք ժողովրդին հասցնել մեր ձայնը`որ աղետ է լինելու, մեծ աղետ

Այս մարդը եղել է իմ դասախոսը:

Այս մարդը հայ թատրոնի տեսության մաեստրոներից էր: Այս մարդուն ես հավատացել եմ ու միշտ վստահ եմ եղել, որ չի կարող, էդպես չի լինում, որ գիտնականը, մտածող մարդը լինի այսքան քծնող: Էս միտքը էս մարդն ասել է հեղափոխության առաջին ամիսներին:

Էս միտքը էս մարդը կրկնել է ամեն օր` իր որդու սիրելի Հ1-ի եթերում:

Հիմա մենք ինչի՞ ենք կպել շարքային պողոսից ու նրանից պահանջում ենք արժանապատվություն: Երբ ահա էսպիսի էլիտար պողոսների պատճառով՝ Էլիոթի սնամեջ մարդու կոնցեպտով ստեղծվեց դատարկ կուռքի միֆը, ահա էսպիսի մարդկանց քծնանքի արդյունքում մենք չկարողացանք ժողովրդին հասցնել մեր ձայնը`որ աղետ է լինելու, մեծ աղետ։ Որովհետև դոկտոր պրոֆեսոր պողոսները ամեն օր ասում էին` Նիկոլը Սոկրատն է ու Նիկոլը Փրկիչ է:

Ու շարքային պողոսները ասում էին` դոկտոր պրոֆեսոր պողոսը մեզ ասել է Նիկոլը Աստված է ու մի խանգարեք կռապաշտության մեր ծեսին:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից